Ավտոմեքենաների թվով առաջին տեղում Թբիլիսին է

Վրաստանում գրանցված ամենաշատ ավտոմեքենաները Թբիլիսիում են, տեղեկացրել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ գրանցված է 619 հազար 006 ավտոմեքենա։ Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ գերազանցում է Իմերեթիին, որտեղ Թբիլիսիից հետո ամենաշատ ավտոմեքենաներն են՝ 213 հազար 959։

Ավտոմեքենաների թիվն ըստ մարզերի այսպիսին է.

  • Թբիլիսի՝ 619 հազար 006,
  • Իմերեթի՝ 213 հազար 959,
  • Քվեմո Քարթլի՝ 165 հազար 152,
  • Կախեթի՝ 148 հազար 851,
  • Աջարիա՝ 134 հազար 642,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 107 հազար 389,
  • Շիդա Քարթլի՝ 97 հազար 813,
  • Սամցխե Ջավախեթի՝ 66 հազար 098,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 44 հազար 268,
  • Գուրիա՝ 39 հազար 440,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 11 հազար 011:

Ի դեպ, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, Վրաստանում գրանցված է 1 մլն 647 հազար 629 տրանսպորտային միջոց: