Դուրովը կրկին կգա Վրաստան

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, Վրաստան այցելելուց մեկ ամիս անց, գրել է, որ երկիրը դառնում է «խոշոր բիզնես կենտրոն», չնայած, ըստ նրա բնորոշման` «թերագնահատված վայր» է։ Նա նշել է, որ կվերադառնա Վրաստան։

«Վրաստանը դառնում է խոշոր բիզնես կենտրոն։ Երկրի տնտեսությունը կրկնապատկվել է 5 տարվա ընթացքում և տարեկան աճում է 8%-ով։ Միջազգային տեխնոլոգիական ընկերությունները վճարում են 0% կորպորատիվ հարկ և միայն 5% շահութամասերի ու աշխատավարձերի համար», — գրել է նա X-ում։

Ըստ Դուրովի` Վրաստանը «պատշաճ կերպով չի գնահատվում որպես զբոսաշրջային և բիզնեսով զբաղվելու վայր»։

Telegram-յան գրառման մեջ Դուրովը հավելել է, որ նախատեսում է «շատ շուտով» կրկին այցելել Վրաստան։