Գորիի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի 88-րդ կմ հատվածում գտնվող Գորիի ճանապարհային թունելում ժամը 00:00-ից մինչև 03-ը կանցկացվեն անվտանգության աշխատանքներ: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Այսպիսով, փետրվարի 24-ին ժամը 00:00-ին՝ Սենակի-Թբիլիսի, իսկ ժամը 03:00-ից մինչև 06:00-ը Թբիլիսի-Սենակի թունելի ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: