Վրացի պատվիրակները վերադառնում են Երևանից

Երևանում կայացել են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցել է Վրաստանի խորհրդարանի մշտական ​​պատվիրակությունը՝ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Մակա Բոճորիշվիլիի գլխավորությամբ։ Այս մասին նշված է Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ։

Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման և Եվրամիության հետ օրենսդրական և քաղաքական մերձեցման, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության և էներգետիկ անվտանգության հանձնաժողովները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները և ներկա քաղաքական և տնտեսական խնդիրները:

Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովը քննարկել է «Արևելյան գործընկերության երկրներում էներգետիկ անվտանգության և դիմակայունության մարտահրավերները և կայունությունը Եվրոպական կանաչ գործարքի եւ մաքուր էներգիայի անցման համատեքստում» նախագիծը, որի համահեղինակներն են Վրաստանի պատվիրակության անդամ Մայա Բիտաձեն և Եվրախորհրդարանի անդամ Բրոնի Ռոփը։

Հանձնաժողովների նիստերի ընթացքում քննարկված բանաձեւերի նախագծերը կհաստատվեն Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի տասներորդ լիագումար նիստում։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի ​​պատվիրակությունը փետրվարի 21-22-ը մասնակցել է Երևանում անցկացվքծ Եվրանեսթ (Euronest Parliamentary Assembly) խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին: