Թբիլիսիում խմելու ջրի աղտոտման մասին տարածված լուրերն ապատեղեկատվություն են. GWP

Georgian water and power ընկերությունն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններին, որոնց համաձայն, Թբիլիսիում մատակարարվող ջուրն աղտոտվել է:

Կազմակերպությունից հայտարարել են, որ հունվարի 30-ին տարածված լուրերն ապատեղեկատվություն են և խմելու ջուրն ամբողջովին համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտներին ու  ազգային կանոնակարգման պահանջներին:

«Կազմակերպության լաբորատորիայի փորձագետները ջրի որակը ստուգում են ամեն օր, 24 ժամյա ռեժիմով վերահսկում են իրականացնում: Իսկ ջուրը մշակվում է տեխնոլոգիական գործընթացի պաշտպանությամբ: Հատկանշական է, որ մեր լաբորատորիաները հավատարմագրված են միջազգային ստանդարտներին համապատասխան: Հավատարմագրման կենտրոնն ամեն տարի վերահսկում է լաբորատորիաների աշխատանքի որակը»,- ասվում է հայտարարությունում: