Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 12-ի տվյալները

Փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 507 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 264 665 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 24 359 թեստավորում, որից 16 451-ը հակամարմինների թեստով, 7 908-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 660 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 256 684 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3 336:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.08%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.36%, վերջին 7 օրվանը՝ 3.0%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 191
  • Աջարիա — 19
  • Իմերեթի — 108
  • Քվեմո Քարթլի — 26
  • Շիդա Քարթլի — 40
  • Գուրիա — 20
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 46
  • Կախեթի — 40
  • Մցխեթա Մթիանեթի — 5
  • Սամցխե-Ջավախեթի — 9
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 3:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: