Մեկնարկել է էքստեռն քննությունների գրանցումը

Սահմանվել է I-XII դասարանների կիսամյակային էքստեռն ձևով հանրակրթական ուսումնական ծրագրերում ներառված առարկան/առարկաները հաղթահարել ցանկացողների գրանցման և քննությունների ժամկետները, հայտնում է կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունը։

Ցանկացողները քննությանը մասնակցելու հնարավորություն կունենան 2022 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 16-ը։ Քննությունները կսկսվեն 2022 թվականի սեպտեմբերի 26-ին և կավարտվեն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։

Քննություն հանձնելու իրավունք ունի այն անձը, որի տարիքը համապատասխանում է կամ գերազանցում է արտաքին կանոնով հանձնվելիք դասարանի սովորողների տարիքային խմբին, և նա անցել է նախորդ դասարանի կրթական ծրագիրը։

Էքստեռն ձևով կրթություն ստանալու շահագրգիռ չափահաս անձը կամ անչափահաս շահագրգիռ անձի օրինական ներկայացուցիչը գրանցման համար սահմանված ժամկետներում դիմում է ներկայացնում ռեսուրս կենտրոն՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին: