Մեկ տարում դիմակ չկրելու համար մոտ 59 000 անձ է տուգանվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, 2020 թվականին դիմակ կրելու կարգը խախտելու 58 848 դեպք է արձանագրվել։ Այս մասին ՆԳՆ-ն հայտնել է «Ինտերպրեսնյուս» լրատվական գործակալության դիմումին ի պատասխան։

Ինչ վերաբերում է մեկուսացման ու կարանտինի կարգին, ապա մեկ տարում այդ կարգը խախտել է 4 556 ֆիզիկական, 15 իրավաբանական անձ:

Հիշեցնենք՝ դիմակ կրելու կարգի խախտման համար Վրաստանում անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: