Վրաստանում վերականգնվել են ներքին չվերթները

Այսօրվանից՝ փետրվարի 12-ից, Նատախտարիից Մեստիայի, Ամբրոլաուրիի և հակառակ ուղղություններով վերականգնվել են չվերթները: Վրաստանի օդանավակայանների միավորման հաղորդմամբ, չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ։

«Փետրվար-մարտ ամիսների ընթացքում կանոնավոր չվերթներ կիրականացվեն փոքր չափսի ինքնաթիռներով: Այս ողջ ընթացքում չվերթները չեն դադարեցվել Թբիլիսի-Բաթումի և հակառակ ուղղություններով՝ շաբաթական երկու անգամ»,- նշված է օդանավակայանների միավորման տարածված հաղորդագրության մեջ: