Թբիլիսիում վերելակում տղամարդու դի է հայտնաբերվել

Թբիլիսիի արվարձանային Մուխիանի թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակում տղամարդու դի է հայտնաբերվել։

Նրա մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն, ըստ առկա տեղեկությունների, վերելակում հրդեհի հետքեր են եղել։

Տեղում աշխատում են իրավապահները։