Իմերեթիում երիտասարդ է անհետացել

Իմերեթիում անհետացել է 27-ամյա երիտասարդ Իլիա Փութկարաձեն։ Ընտանիքի բարեկամ Մամուկա Սուլակվելիձեն լրագրողներին ասել է, որ նրան չեն տեսել մարտի 17-ից։ Ըստ ԶԼՄ-ների՝ Փութկարաձեն ապրում էր Տկղիբուլիում։

«Հեռախոսն անջատված է, իրերը տանն են, նոթբուքն էլ, հետը ոչինչ չի տարել… Ինչքան գիտեմ, ոստիկանությունն աշխատում է այս ուղղությամբ։

Ընկերների հետ շփվում էր, կոնֆլիկտային երիտասարդ չէր, աշխատանք էր ուզում սկսել, խնդիր ուներ, բայց չեմ կարծում, որ դա է պատճառը»,- ասել է Մամուկա Սուլակվելիձեն։

Տեղեկության համաձայն՝ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել։