Հանրապետական հիվանդանոցի շենքը կքանդվի

Վրաստանի կառավարությունը որոշել է քանդել Վրաստանի ամենամեծ հիվանդանոցներից մեկը՝ հանրապետական («Ռեպուբիլկուրի») անունով հայտնի Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկան։ Աշխատակիցներն անհանգստացած են, չգիտեն, թե որտեղ են աշխատելու մինչև նոր շենքի կառուցումը։

Հիվանդանոցը գտնվում է Թբիլիսիի կենտրոնական թաղամասում՝ Սաբուրթալոյում, Վաժա-Փշավելա փողոցում։

«Այսօր կլինիկան կանգնած է մեծ մարտահրավերի առաջ։ Առողջապահության նախարարն անսպասելի հայտարարեց հանրապետական հիվանդանոցի շենքը քանդելու մասին։

Խնդրում եմ թույլ չտաք, որ փոխվի ու ավերվի երկրի համար այս շատ կարևոր, պետական ​​բժշկական կենտրոնի գտնվելու վայրը»,- ասված է հանրապետական ​​հիվանդանոցի աշխատակիցների համատեղ հայտարարության մեջ, որը մի քանի ժամ առաջ հրապարակվել է ​​հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։