Ներկայացվել են «Լելոն Վրաստանի համար» քաղաքական միավորման քաղխորհրդի անդամները

Դեկտեմբերի 22-ին հիմնվել է «Լելոն Վրաստանի համար» քաղաքական միավորումը: Հանրահավաքը կայացել է Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցասրահում: Կուսակցության առաջին հավաքը բացել է հիմնադիրներից մեկը՝ Բադրի Ջափարիձեն: Նրա խոսքով, հանրահավաքին մասնակցել է 1520 պատվիրակ:

Կուսակցության ղեկավար է նշանակվել Մամուկա Խազարաձեն, գլխավոր քարտուղար՝ Բադրի Ջափարիձեն: Միավորման կազմում են Ուսուփաշվիլիի հիմնադրած «Կառուցման շարժում» կուսակցությունը, ինչպես նաև «Նոր աջակողմյանները»:

«Լելոն բաց կլինի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար, ովքեր կիսում են մեզ միավորող հիմնական արժեքներն ու գաղափարները»,- հանրահավաքի ժամանակ ասել է Բադրի Ջափարիձեն: