Հայ աշակերտներն այսօր ԱՄՆ-ից ՀՀ են վերադառնում Վրաստանով

Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Հայաստան վերադառնալուն պես սպրոցականները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Այս մասին գրառում է արել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

«Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Դոհա-Թբիլիսի չվերթով և ավտոբուսով դեպի Հայաստան: Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար»,-գրում է Նաղդալյանը:

Մեր տեղեկություններով՝ Դոհա-Թբիլիսի չվերթը սպասարկող ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի 23:30-ին:

Լուսանկարը Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից

Այս թեմայով՝

ԱՄՆ-ից Վրաստան կտեղափոխվեն վրացի և հայ աշակերտներ. Գախարիա