Չմաքսազերծված ծխախոտի շրջանառման հարյուրավոր դեպքեր

Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային  մոնիտորինգի վարչության աշխատակիցները հունիս ամսին բացահայտել են չմաքսազերծված ծխախոտի պահեստավորման և տարածման 393 դեպք, տեղեկացնում է եկամուտների ծառայությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է չմաքսազերծված ապրանքը, 1552-րդ հոդվածի համաձայն՝ 265 իրավախախտ քաղաքացիների համար գործի նյութերը՝ ըստ համապատասխան ենթակետի, ուղարկվել է դատարան։

Վրաստանի հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գործի նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն: