ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարին

Մարտի 14-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական և գործարար կապերի ակտիվացմանը, կարևորվել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը»,- հայտնում են դեսպանությունից: