Մամուկա Բախտաձեն Կախեթիում ներկայացրել է կրթական բարեփոխումների տեսլականը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Կախեթիում, Իղալթոյի վանքի համալիրում ներկայացրել է կրթական բարեփոխումների տեսլականը:

Վարչապետի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կրթական բարեփոխումը Բախտաձեն համարել է երկրի զարգացման ռազմավարական առաջնահերթություն։ Բարեփոխումները կանցկացվեն բոլոր հինգ ուղղություններով՝ նախադպրոցական կրթություն, ընդհանուր կրթություն, մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն:

«Կրթական համակարգում իրականացվելիք բարեփոխումներն առավել մանրամասն հանրությանը կներկայացնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին», — հայտնել են մամուլի ծառայությունից: