Մառնեուլիում վրաերթի հետևանքով դեռահաս է մահացել

Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքի Նարիմանովի փողոցում ավտոմեքենան 17-ամյա դեռահասի է վրաերթի ենթարկել, հայտնում է MarneuliFM-ը:

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության` 17-ամյա դեռահասը տեղում մահացել է։ Դեպքի վայրում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը։

Հաղորդագրության համաձայն` մանրամասները ճշտվում են, և ավելի ուշ հայտնի կդառնա, թե ինչ հոդվածով է քրգործ հարուցվել։