Հիմա էլ կհաղթենք այն ժամանակվա պես. Մերաբիշվիլին՝ Վարդերի հեղափոխության մասին

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին արձագանքել է «Վարդերի հեղափոխության» 19-րդ տարելիցին։

Ըստ Մերաբիշվիլիի` հիմա էլ են հաղթելու այն ժամանակվա պես։

«2003 թվականի նոյեմբերի 23. հիմա էլ կհաղթենք այն ժամանակվա պես»,- ասել է նախկին վարչապետը։

Հիշեցնենք, որ «Վարդերի հեղափոխությունից» անցել է 19 տարի։ Հեղափոխության 19-րդ տարեդարձի կապակցությամբ ակցիաներ կանցկացվեն Թբիլիսիում և Բաթումիում։

19 տարի առաջ Սաակաշվիլին և իր թիմը բեկում մտցրին Վրաստանի քաղաքական կյանքում. Մելիա

Վարդերի հեղափոխությունից 19 տարի է անցել