Ախալքալաքի Խուլգումո և Մաջադիա գյուղերում մանկական ժամանցի տարածքներն ընդարձակել են

Մանկական ժամանցի տարածքներն ընդարձակվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո և Մաջադիա գյուղերում, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Ըստ տեղեկության՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի նախաձեռնությամբ, գյուղերում տեղադրվել են մանկական ժամանցային ատրակցիոններ։

Ատրակցիոնները բազմաֆունկցիոնալ են ու ամբողջական, նախատեսված են միաժամանակ մի քանի երեխայի ժամանցի կազմակերպման համար:

«Տարածքն ապահով է ու հարմարավետ։ Կառուցվածքը զվարճալիորեն գունագեղ է, և հենց դա էլ գրավում է ​​երեխաներին և նրանց համար դառնում ամենահաճելի զվարճանքներից մեկը: Դասական ատրակցիոնները պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից։

Բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են տեղական բյուջեից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: