Վրաստանը պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ. Բախտաձե

Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիության ու ՆԱՏՕ-ի լիարժեք անդամակցությունն է»,-այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Անդրադառնալով  իշխող կուսակցության կողմից սատարվող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարություններին, վարչապետը նշել է, որ Զուրաբիշվիլին մեկնաբանել է դրանք:

«Վրաստանը պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Սա մեր փիլիսոփայությունն է, միևնույն ժամանակ սա վրաց ժողովրդի ցանկությունն է»,-նշել է վարչապետը: