Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ 2026 թվականի օգոստոսի 27-ին Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Ֆաբիեն Վասերմանն իր հավատարմագրերը հանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն Զուրաբ Դարչիաշվիլիին։
Հավատարմագրերի հանձնման արարողության շրջանակում կայացած հանդիպմանը կողմերը նշել են Վրաստանի և Շվեյցարիայի միջև առկա սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
«Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ անձնական ներդրումն ունենալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների միջև առկա կապերի ամրապնդման գործում։ Զուրաբ Դարչիաշվիլին շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,- ասված է արտգործնախարարության հաղորդագրությայն մեջ։