«Կոռուպցիան սպանում է». ցույց՝ հոսանքահարված 13-ամյա աղջկա մահվան լուրից հետո

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Թբիլիսիի Վակեի այգում հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվում են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ։

Նախատեսվող ակցիայի ֆեյսբուքյան հայտարարության մեջ նշված է, որ պետք է ողբերգության համար պատասխանատվություն կրեն քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետը։

Քաղաքացիները վեր են պարզել «Կոռուպցիան սպանում է», «Կոռուպցիան մեզանից կյանք է խլում», «Պահանջում ենք կոռումպացված Կախա Կալաձեի հրաժարականը» և այլ գրառումներով պաստառներ:

Նշենք, որ այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: «Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական ​​շնչառության սարքին:

Վերլուծաբանները միաձայն են. հոսանքահարված աղջնակի մահվան մեղավորն իշխանություններն են