«Սափարին» էթնիկ հայ և ադրբեջանցի աղջիկների մասնակցությամբ նշել է աղջիկների օրը

Վրաստանում գործող կանանց պաշտպանությամբ զբաղվող «Սափարի» կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ է նշում աղջիկների միջազգային օրը՝ համախմբելով տարբեր շրջաններից ընդհանուր արժեքներ կրող աղջիկներին։ Այս մասին տեղեկանում ենք «Սափարիի» ֆեյսբուքյան էջից:

Ըստ գրառման՝ «Սափարիի» համար՝ որպես ֆեմինիստական ​​կազմակերպության, դեռահաս աղջիկներին աջակցելն ու հզորացնելը առաջնահերթություն է:

Կազմակերպության էջում նշվում է, որ միջոցառումը կազմակերպվել է «SOCAR Georgia Petroleum»-ի հովանավորությամբ, ինչպես նաև աջակցել են «Բիզնեսի և տեխնոլոգիայի համալսարանը», «Adjara Group-ը», «Վեկտոր տպարանը» և «ՄԱԿ-ի Global Compact Network Georgia-ն»:

«Փորձի և հնարավորությունների փոխանակում, ուրախություն, երջանկություն, գրկախառնություններ, պարեր և էլի շատ ու շատ դրական հույզեր՝ մենք այսպիսի գունեղ ու գեղեցիկ օր ունեցանք», — գրում է «Սափարին»՝ շնորհակալություն հայտնելով  երիտասարդական հարթակների աղջիկներին, ովքեր ֆեմինիստական արժեքների դեսպաններն են իրենց գյուղերում կամ քաղաքներում:

Նշենք, որ «Սափարի» կազմակերպության հովանու ներքո էթնիկ ադրբեջանցի աղջիկների համար՝ իրենց իսկ մասնակցությամբ գործում է «Փանջարա» հարթակը, իսկ էթնիկ հայ աղջիկների համար՝ «Գանձ» հարթակը: