Հարավային Օսիայում ասում են՝ ժնևյան բանակցություններն օգտակար են

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարարությունը հայտարարել է, որ «ժնևյան բանակցություններն օգտակար են»:

«Հարավային Օսիայի կողմը ժնևյան բանակցություններն օգտակար է համարում և աջակցում է նշված ձևաչափով երկխոսության շարունակմանը», — ասված է դե ֆակտո ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Ժնևյան քննարկումները շարունակվում են 2008 թվականից՝ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո։ Բանակցություններն ընթանում են Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ։ Գործընթացին մասնակցում են Վրաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, ինչպես նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո կառավարությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների յուրաքանչյուր հաջորդ փուլից առաջ համանախագահները սովորաբար նախապատրաստական ​​հանդիպումներ են ունենում Թբիլիսիում, Սոխումիում և Ցխինվալիում։

Ժնևի բանակցությունների հիմնական խնդիրներից է ուժի չկիրառումը: Վրաստանն արդեն միակողմանի պայման է դրել ուժի չկիրառման մասին և նույնը պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանը, որը հայտարարում է, որ իրեն չի համարում հակամարտության կողմ, ցանկանում է, որ Վրաստանը պաշտոնապես նմանատիպ համաձայնագրեր ստորագրի Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների հետ։ Նման նախաձեռնությունն անընդունելի է վրացական կողմի համար։