ՆԳ փոխնախարարը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում է նշանակվել Նաթիա Մեզվրիշվիլին: Այս մասին ասվում է կառավարության կայքէջում:

Իսկ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Կախա Կախիշվիլինի նշանակվել է վարչապետ Գիորգի Գախարիայի խորհրդական:

Հիշեցնենք, որ Նաթիա Մեզվրիշվիլին մինչ այս հանդիսացել է ներքին գործերի փոխնախարար: