Սեպտեմբերին առգրավվել է ավելի քան 35 հազար տուփ ծխախոտ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում, ընթացիկ տարվա սեպտեմբերին առանց ակցիզի ծխախոտ ապօրինի պահելու — տեղափոխելու 11 դեպք են արձանագրել:

Գերատեսչությունից տեղեկացում են, որ Քվեմո Քարթլիի և Սամեգրելոյի մարզերում առգրավվել է ավելի քան 35 հազար տուփ ծխախոտ, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 140 հազար լարի: 13 անձ մեղադրվում է վերոնշյալ հանցագործությունը կատարելու մեջ, նրանցից 7-ը ձերբակալված է:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 200-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, ինչը 6-8 տարվա ազատազրկում է նախատեսում: