Նորվեգիան Վրաստանում նոր դեսպան ունի

Նորվեգիան նոր դեսպան է նշանակել Վրաստանում։ Արտաքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ 2026 թվականի օգոստոսի 27-ին Վրաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Լիսե Սինովե Նորդգորդն իր հավատարմագրերը հանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն Զուրաբ Դարչիաշվիլիին։

«Հավատարմագրերի հանձնման արարողության շրջանակում կայացած հանդիպմանը կողմերն ընդգծել են Վրաստանի և Նորվեգիայի միջև առկա հարաբերությունների կարևորությունն ու դրանց խորացման հնարավորությունները։ Զուրաբ Դարչիաշվիլին շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,- հայտնել են արտգործնախարարությունից։

Հիշեցնենք. Լիսե Սինովե Նորդգորդից առաջ Նորվեգիայի դեսպանի առաքելությունը կատարում էր Բերգլիոտ Հովլանդը։