Սաակաշվիլին հայց է ներկայացրել Կիևի դատարան

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայց է ուղարկել Կիեւի վարչական դատարան՝ կեցության նախորդ երկիր ուղարկելու որոշումը չեղարկելու պահանջով:

Այս մասին տեղեկատվություն է տարածել դատարանի մամուլի ծառայությունը:

«Հայցվորը դատարանին խնդրում է ապօրինի ճանաչել պետական միգրացիոն ծառայության, պետական սահմանապահ ծառայության եւ ներքին գործերի նախարարության կողմից Սաակաշվիլիին կեցության նախորդ երկիր՝ Լեհաստան վերադարձնելու որոշման կատարման 2018 թվականի փետրվարի 12-ի գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դատարանը քննարկում է հայցը:

Լուսանկարը ՝ Interpressnews.ge-ից

Թողնել պատասխան