Վրաստանի ԵՄ անդամակցությանը հիմնականում կողմ են երիտասարդները. NDI

ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հունիսի 8-ից հուլիսի 6-ը ընկած  ժամանակահատվածում հետազոտություն է իրականացրել, որին  մասնակցել է  4,113 մարդ:

Հարցման մասնակիցների մեծ մասը (48 տոկոսը) գտնում է, որ Վրաստանը պետք է լինի արևմտամետ  արտաքին քաղաքական ուղղության վրա` միեւնույն ժամանակ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանին հետ:

Հարցվածների միայն 20 տոկոսն է  գտնում, որ Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը  պետք է լինի ռուսամետ` պահպանելով հարաբերությունները ԵՄ եւ ՆԱՏՕ-ի հետ:

Նույն թեմայի շուրջ հարցվածների 13 տոկոսը ասել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգում պետք է լինի միայն արևմտյան ուղեգիծը,  իսկ  6 տոկոսի համար` միայն ռուսականը:

Ստացված պատկերը  զգալիորեն տարբերվում է  մարտին անցկացրած հարցումների արդյունքներից: Մասնավորապես, եթե հունիսին երկրի արևմտամետ  արտաքին քաղաքական ուղղությունն  ու Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարեւոր են հարցվածների 48 տոկոսի համար, ապա մարտ ամսին այդ ցուցանիշը 52 տոկոսի  էր հասնում:

Ըստ  NDI-ի, հարցվածների մեծամասնությունը ասել է,  որ 2012 թ.  հետո իրենք ու  իրենց  ընտանիքը նույն վիճակում են: Հարցին` « 2012 թ. հետ համեմատած այսօր  դուք եւ ձեր ընտանիքը առավել   լավ վիճակում եք», միայն  17 տոկոսն է դրական պատասխան տվել:  33 տոկոսը  գտնում է, որ վիճակը վատթարացել է:

Վրաստանի ողջ տարածքում ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած  հարցման համաձայն, Վրաստանի Եվրամիություն անդամկացությանը  ավելի շատ աջակցում են երիտասարդները, քան այլ  տարիքային խմբերի ներկայացուցիչները: Մասնավորապես հարցումներին մասնակցած 18-35  տարեկան երիտասարդների   77 տոկոսը համաձայն է, որ Վրաստանն անդամակցի  ԵՄ-ը: Հարցին դրական պատասխանել են տվել նաև  36-55  տարիքային խմբի  74 տոկոսը եւ 56-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների 64 տոկոսը:

Վրաստանի ԵՄ անդամակցությունը  անընդունելի է  18-35 տարիքային խմբի 14 տոկոսի համար, 36-55 տարիքային խմբի  15 տոկոսի եւ 56-ից բարձր քաղաքացիների  20 տոկոսի համար:

Հարցվածների մեծամասնությունը իրեն համարել  է գործազուրկ: Միայն 36 տոկոսն է նշել, որ աշխատանք ունի:

Ինչ վերաբերում է հարցին,  թե արդյոք կառավարությունը համապատասխան փոփոխություններ  է իրականացնում,  դրական է արտահայտվել հարցվածների 40 տոկոսը: Բացասական պատասխան է տվել 50 տոկոսը:

Հարցին, թե  ինչ ուղղությամբ է զարգանում երկիրը 34 տոկոսը պատասխանել է, որ փոփոխություն չկա, 33 տոկոսի համար   Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում, 25 տոկոսի կարծիքով երկրի զարգացումը ճիշտ ուղղության վրա է:

Հիշեցնենք, որ NDI-ի հետազոտությունները ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը  (SIDA) եւ անցկացնում է Կովկասի հետազոտակաբ ռեսուրսների կենտրոնը (CRRC):

Թողնել պատասխան