Կոբախիձեն կհանդիպի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ «Հեռարձակման մասին» օրենքի քննարկումների շրջանակներում զանգվածային լրատվամիջոցների հետ հերթական հանդիպումը, հավանաբար, կանցկացվի շաբաթվա վերջում: Հենց այս հանդիպումից հետո կորոշվի՝ կհաղթահարի՞ արդյոք խորհրդարանը նախագահի վետոն:

«Ես հանդիպել եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին երկու շաբաթ առաջ եւ խոստացել, որ կանցկացվի եւս մեկ հանդիպում նրանց եւ հանրային հեռարձակողի ղեկավարության մասնակցությամբ: Այս պայմանը, իհարկե, կիրականանա: Մենք, հավանաբար, նման հանդիպում կանցկացնենք այս շաբաթվա վերջում, որտեղ եւս մեկ անգամ կխնդրենք երկու կողմերին էլ օրինագծի վերաբերյալ փաստարկներ ներկայացնել»,- հայտարարել է Կոբախիձեն:

Լուսանկարը՝ Interpressnews.ge-ից

Թողնել պատասխան