Կորոնավիրուսը Վրաստանում. հունիսի 24-ի տվյալները

Վրաստանում հունիսի 24-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք: Փետրվարի 26-ից առ այսօր երկրում կորոնավիրուսի վարակման 914 նոր դեպք է գրանցվել:

Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ապաքինվել է ևս 3 մարդ, ընդհանուր թիվը` 771:

Կարանտինի ռեժիմում է 2744, հատուկ վերահսկողության ներքո` 258 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից 14 մահ է գանցվել: 3 մարդ տեղափոխվել է Վրաստան` վիրուսից բուժվելու նպատակով: