ԵՄ անդամ երկրներից Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թոփ տասնյակը

Վրաստանում 2023 թվականին առաջին եռամսյակում երկրում զբոսաշրջությունը 2019 թվականի նախահամաճարակային տարվա համեմատ վերականգնվել է 95,8 տոկոսով և 83,8 տոկոսով գերազանցել նախորդ տարվա` 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Հունվար-մարտ ամիսներին միջազգային այցելուներից 854 հազար 332-ը՝ գրեթե մեկ քառորդը եղել է Ռուսաստանից։

Ինչ վերաբերվում է ԵՄ անդամ երկրներին, ապա Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թոփ տասնյակը հետևյալն է.

  1. Լեհաստան,
  2. Գերմանիա,
  3. Միացյալ Թագավորություն,
  4. Ֆրանսիա,
  5. Լիտվա,
  6. Լատվիա,
  7. Հունաստան,
  8. Իտալիա,
  9. Բուլղարիա,
  10. Չեխիա։