Դեսպան Շարվաշիձեն ԵՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

2023 թվականի ապրիլի 13-ին Երևանի պետական ​​համալսարանի գիտական ​​խորհրդի նիստերի դահլիճում Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդես եկավ «Խորհրդային Միության լեզվական քաղաքականությունը և ժամանակակից Վրաստանի պատմությունը» թեմայով դասախոսությամբ։

Տեղեկությունը տարածում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ դասախոսությանը ներկա էին բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ալեքսանդր Մարկարովը, դասախոսներ և տարբեր ֆակուլտետների ուսանողներ։