ՃՏՊ-ներ․ Վիճակագրությունը Վրաստանում

2017 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստանում գրանցվել է 4436 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 384, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 6280 մարդ:

Տվյալները Netgazeti պարբերականին տրամադրել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Վիճակագրության համաձայն, զոհվել է 16 տարեկանը չլրացած 16 երեխա, մահացածների թվում 94 հետիոտն է։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով 117 ՃՏՊ է գրանցվել, 9 մարդ զոհվել է, 174-ը՝ վիրավորվել:

Սահմանված արագությունը գերազանցելու հետևանքով գրանցված ՃՏՊ-ների թիվը հասնում է  291-ի, 52 մարդ զոհվել է, 460-ը՝ վիրավորվել:

Թողնել պատասխան