Լադո Ճանտուրիան երդվել է որպես ՄԻԵԴ դատավոր

Հունվարի 8-ին Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) տեղի է ունեցել Վրաստանից ներկայացված դատավոր Լադո Ճանտուրիայի երդման արարողությունը:

Երդմնակալության արարողությանը ներկա են եղել ՄԻԵԴ դատավորների կազմը՝ դատարանի նախագահի գլխավորությամբ, Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացչության անդամներ և այլք։

Լադո Ճանտուրիան, ով ՄԻԵԴ-ի դատավոր է ընտրվել 9 տարի ժամկետով,  փոխարինում է Նոնա Ծոծորիային:

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ճանտուրիային այդ  պաշտոնում ընտրել է նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին:

Թողնել պատասխան