Վրաստանը տնտեսական աճի բարձր ցուցանիշ ունի. Թուրնավա

Վրաստանի տնտեսության աճի տեմպերը տարածաշրջանում ամենակայուն զարգացողներից մեկն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Նրա խոսքերով, առաջիկա 10 տարիներին աճի տեմպը կգերազանցի տարեկան 5%-ը:

Ըստ Թուրնավայի` կառավարությունը նախատեսում է միջոցներ ձեռնարկել չօգտագործված ռեսուրսները տնտեսության աճի գործընթացում առավել արդյունավետ ներգրավելու ուղղությամբ:

Թուրնավան հավելել է նաև, որ տնեսական աճին զուգահեռ շատ ավելի կարևոր է, որ յուրաքանչյուր ընտանիք զգա երկրի տնտեսական առաջընթացը: