«Ապաօլիգարխացման մասին» օրենքը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը շատ կարևոր է

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով՝ «Ապաօլիգարխացման մասին» օրենքը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը շատ լավ գաղափար է։

Ըստ Դեգնանի՝ սա իրավունքի նոր ոլորտ է, ուստի կարևոր է, որ Վենետիկի հանձնաժողովի իրավաբան փորձագետները վերանայեն օրինագիծը մինչ դրա հաստատումը։

«Ինչպես ասացի, դա օրենքի շատ բարդ ու կարևոր մասն է, և եվրոպական իրավունքի փորձագետների կարծիքը ստանալը շատ օգտակար քայլ կլինի Վրաստանի կառավարության և խորհրդարանի համար՝ մինչ ապաօլիգարխացման մասին օրենքի հաստատումը»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Վրաստանի կառավարությանը խորհուրդ էր տվել «Ապաօլիգարխացման մասին» օրենքը ուղարկել Վենետիկի հանձնաժողով։

Եվրամիության ներկայացուցչությունն արձագանքել է «Ապաօլիգարխացման մասին» օրինագծին