50-անց քաղաքացիների պատվաստումը խրախուսելու ծրագիրը կգործի մինչև փետրվարի 28-ը

50 տարեկանից բարձր քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափով մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, կստանան 200 լարի։ Այս որոշումը հաստատող փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլին հունվարի 31-ին։

Կառավարությունն այս նախագիծն իրականացնում է պատվաստման մակարդակը բարձրացնելու նպատակով։

Նոյեմբերի 9-ից Վրաստանում մեկնարկեց 60 տարեկանից բարձր անձանց կորոնավիրուսի պատվաստումը խրախուսող ծրագիրը, այնուհետև ընդլայնվեց ծրագրի մասնակիցների տարիքային շեմը։ Այժմ 200 լարիի միանվագ հավելավճարը ստանում են 50 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, ովքեր պատվաստվել են պատվաստանյութի առաջին դեղաչափով։ Ինչպես նաև 50-անց քաղաքացիներին երրորդ խթանիչ դեղաչափով պատվաստվելու դեպքում տրվում է միանվագ 100 լարիի հավելավճար։