2021 թվականին Վրաստան է վերադարձվել 2 504 քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է այլ երկրներում անօրինական բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի 2021 թվականի վիճակագրությունը։  Ըստ պաշտոնական տվյալների՝ 2021 թվականին Վրաստան է վերադարձել 2 504 քաղաքացի։

Մասնավորապես, ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանը ռեադմիսիայի ընդհանուր 2 547 դիմում է ստացել, որոնցից բավարարվել է 2 504-ը, մերժվել՝ 43-ը։

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 1 298-ը վերադարձվել է Գերմանիայից, 550-ը՝ Ֆրանսիայից, 135-ը՝ Հունաստանից, 127-ը՝ Շվեյցարիայից, 66-ը՝ Իտալիայից, 55-ը՝ Իսպանիայից, 38-ը՝ Շվեդիայից, 37-ը՝ Ավստրիայից։

Նշենք, որ Վրաստանը ռեադմիսիայի համաձայնագրեր ունի Եվրամիության, Դանիայի, Նորվեգիայի, Մոլդովայի և այլ երկրների հետ։