Մայիսի 6-ին և 7-ին Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մինչև մայիսի 6-ը երկրում ժամանակ առ ժամանակ կտեղա անձրև, որոշ վայրերում ուժեղ, հնարավոր է նաև կարկուտ:

Գործակալության տեղեկատվությամբ մայիսի 6-ից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը սպասվում է օդերևութաբանական իրավիճակի կտրուկ վատթարացում: Սպասվում է կարկուտ և քամի:

Հայտարարությունում ասվում է, որ սպասված տեղումների հետևանքով հնարավոր է Վրաստանի գետերը վարարեն, իսկ լեռնային գոտիներում առաջանա սողանքներ: