2020-ի առաջին եռամսյակում Վրաստանում հանցագործությունների թիվն աճել է

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝ Geostat-ի տվյալներով երկրում այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 16 035, ինչը 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները:

Մասնավորապես, եթե 2019 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում կյանքի դեմ հանցագործությունների թիվը կազմում էր 258, ապա այս տարի տվյալներն աճել են՝ հասնելով 833-ի:

Geostat-ի տվյալներով, ամենից շատ՝ 6 541 հանցագործություն գրանցվել է սեփականության դեմ, այսինքն՝ կողոպուտ, խաբեություն, սեփականությանը վնաս պատճառել և այլն:

Աճել են նաև առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների թիվը՝ 2 868 դեպք 3 ամսվա ընթացքում: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը ևս աճել է՝ կազմելով 1 075, մինչդեռ նախորդ տարի այս ցուցանիշը կազմել էր 477: