Ճիճինաձեն արտահերթ ընտրություններ կպահանջի, եթե քաղաքացիները չաջակցեն նոր կառավարությանը

«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն անդրադառնալով նոր կառավարության հետագա գործունեությանը, ասել է․ «Եթե քաղաքացիները չաջակցեն նոր կառավարությանը, ապա առաջ կքաշեմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը»:

Դավիթ Ճիճինաձեն նշել է, որ աջակցում է նորընտիր վարչապետի նախաձեռնությամբ կառավարությունում կատարված կառուցվածքային փոփոխություններին, ինչի արդյունքում նախարարությունների թիվը կրճատվեց։

Պատգամավորը շեշտել է, որ սպասում է կառավարության լիարժեք ձևավորմանը, գործադիր մարմնում նոր դեմքերին, ինչի մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Թողնել պատասխան