Հունգարիան կարգելափակի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանին և Ուկրաինային վերաբերող բանաձևերի ընդունումը

Հունգարիան պատրաստվում է արգելափակել ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ որոշումների ընդունումը։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Տեղեկատվության համաձայն, Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որում տեղեկացնում է, որ չի աջակցելու գագաթնաժողովում Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդների և դաշինքի անդամների հետ հանդիպումների ընթացքում որևէ բանաձևի ընդունմանը:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, պատճառը Բուդապեշտի և Կիևի միջև անհամաձայնությունն է կրթության օրենքի վերաբերյալ, որի համաձայն, 2020 թվականից Ուկրաինայում կրթական գործընթացը հիմնված կլինի միայն ուկրաիներեն լեզվի վրա:

Թողնել պատասխան