Ծուլուկիանին չպետք է մասնակցի գլխավոր դատախազի ընտրությանը. Նացվլիշվիլի

Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Նացվլիշվիլիի խոսքով, Արդարադատության գործող նախարար Թեա Ծուլուկիանին չպետք է մասնակցի գլխավոր դատախազ ընտրելու գործընթացին։ Նացվլիշվիլին նշել է, եթե  Ծուլուկիանին անի ընտրությունը, ապա կարելի է ասել, որ նշանակություն չի ունենա, թե ով կլինի այդ պաշտոնում:

Նա նաև պնդել է, որ գլխավոր դատախազի ներկայացման կարգը բացթողումներ ունի, անհրաժեշտ է օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ անել:

«Գործող օրենքով գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացնում է Արդարադատության նախարարը: Բոլորովին վերջերս բազմաթիվ քաղաքացիներ պահանջում էին Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հրաժարականը: Նա նախարար է, ով որևէ բարեփոխում հաջողությամբ չի ավարտել: Նա է պատասխանատու արդարադատության համակարգում ստեղծված ծանր իրավիճակի համար: Իշխանությունները պետք է կատարեն այս պահանջները՝ Ծուլուկիանիին հեռու պահելով դատախազի ընտրության հարցից»,-հայտարարել է Նացվլիշվիլին:

Թողնել պատասխան