Մոլդովան արտաքսել է ռուսաստանցի 5 դիվանագետի

Մոլդովան արտաքսել է ռուսաստանցի 5 դիվանագետի, նրանց երկիրը լքելու համար 24 ժամ է տրվել:

Տարածված տեղեկությունների համաձայն`«անցանկալի անձանց» թվում է նաև Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի օգնական Ալեքսանդր Գրուդինը: Մոլոդովայի հատուկ ծառայությունները նրան մեղադրում են նախկին պատգամավորից գաղտնի կերպով տեղեկություններ ստանալու մեջ: Մյուս դիվանագետների անունները չեն նշվում։

Ռուս դիվանագետների արտաքսմանն անդրադարձել է Մոլդովայի ռուսամետ հայցքներով հայտնի նախագահ Իգոր Դոդոնը, ով քննադատել է երկրի արտաքին գերատեսչության կայացրած որոշումն ու այն սադրանք է համարել։

Թողնել պատասխան