Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի այցը Բրյուսել`

Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այսօր՝ փետրվարի 9-ին մեկնել  է Բրյուսել` մասնակցելու   ՆԱՏՕ-ի  նախարարների հանդիպմանը: Պաշտպանության նախարարությունից «Interpressnews» –ին  տեղեկացրել են, որ  Բրյուսելում՝  ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում, փետրվարի 10-ից 11-ը տեղի կունենա  Պաշտպանության նախարարների հանդիպումը:  Բրյուսելում նախատեսված է Թինաթին Խիդաշելիի  հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների հանձնաժողովի նիստը  կկայանա 28+1 ձևաչափով, որը  կբացի ալյանսի գլխավոր քարտուղարը: Վրաստանի Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնական կայանում հանդիպումներ կունենա նաև  օտարերկրյա այլ գործընկերների հետ:  Ըստ նախարարության հայտարարության`  Բրյուսելից Վրաստանի պաշտպանության նախարարը կուղևորվի Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության հարցերով միջազգային  գիտաժողովին: «Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես կգա  պաշտպանության և անվտանգության մարտահրավերների մասին ելույթով: Մենք ծրագրում ենք  երկկողմ հանդիպումներ ինչպես մեր գործընկերների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», -հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:

Թողնել պատասխան