Սա Վրաստանի ժողովրդի կամքը չէ․ նախագահը՝ վարչապետի ելույթի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը խորհրդարանում և նշել, որ զարմացած ու մտահոգված է այս ելույթի բովանդակությունից։ Նախագահի խոսքով՝ դա Վրաստանը չէ և սա վրաց ժողովրդի կամքը չէ։

Նրա խոսքով՝ հասարակությունը դուրս եկավ և հստակ ուղերձ հղեց Բրյուսելին, երկուշաբթի օրվա ցույցը ազատության և միասնության արտահայտում էր։ Այսուհանդերձ, նախագահը նշում է, որ մտահոգված է, այն ամենով, ինչ լսել է խորհրդարանում․

«Ես մտահոգված եմ այն ​​ամենով, ինչ  լսեցի խորհրդարանում, սակայն դրա հակադրությունն է այն, ինչ ցույց տվեց հանրությունը: Խորհրդարանը ցույց տվեց՝ առճակատում, հայհոյանք, անհնազանդություն, միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն»։

Նախագահի խոսքով, վարչապետի ելույթը բացասական մեսիջ էր, որը բացասական պատկեր կարող է հաղորդել Բրյուսելին։

«Վարչապետի ելույթը բացասական պատկեր կարող է հաղորդել Բրյուսելին: Վրաստանի բնակչությունը և ես ապշած ենք, ես ուզում եմ այստեղից ևս մեկ ուղերձ հղել Բրյուսելին, որ սա Վրաստանը չէ և սա վրաց ժողովրդի կամքը չէ»,- ասել է նախագահը։

Չեմ նախանձում ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ Մոլդովային. Ղարիբաշվիլի