Վրաստանի «Հայրենասերների դաշինքը» սպառնում է բողոքի ակցիաներ սկսել

Վրաստանի «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը չի բացառում, որ կբոյկոտի առաջիկա ՏԻՄ ընտրությունները։ Կուսակցության առաջնորդներից, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին հայտարարել է, որ այդ քայլին կդիմեն, եթե սահմանադրության փոփոխությունների նախագծում հաշվի չառնվի իրենց դիրքորոշումը։

«Սահմանադրական փոփոխությունների շուրջ լուրջ գործընթաց է ընթանում: Եթե համաձայնություն չլինի, ստիպված կլինենք բողոքի խաղաղ այլ ձևերի դիմել: Ոչինչ բացառված չէ: Եթե մեր առաջարկությունների հետ հաշվի չնստեն, իհարկե, կդիմենք բողոքի ցույցերի՝ մարդկանց դուրս բերելով փողոց: Հույս ունենք, որ դրա կարիքը չի լինի»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին:

Հիշեցնենք՝ «Հայրենասերների դաշինք»-ը ևս ընդդիմադիր այն ուժերի շարքում է, որոնք դեմ են հանդես գալիս երկրի Մայր օրենքի նոր նախագծում տեղ գտած բազմաթիվ կետերին։

Թողնել պատասխան