Վրաստանի նախագահը մեկնում է Քիշնև

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնում է Քիշնև, նախատեսված է հանդիպում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ, հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը:

Նշվում է, որ երկու երկրների նախագահներն ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։

«Վրաստանի նախագահի հանդիպումներ կունենա նաև Մոլդովայի Հանրապետության վարչապետ Նատալյա Գավրիլիցայի և Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրությունում: